Zark Foundation

Սուրեն Ազիզյան

Սուրեն Ազիզյան

Գեղանկարիչ

9 մայիս, 1922 - 1 փետրվար, 1996

Ծնվել է Երևանում: 1937-41թթ սովորել է Երևանի գեղարդ տեխնիկումում (այժմ` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան): 1951թ. ավարտել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Ստեղծել է ռեալիստական ուղղվածության գործեր` «Միքայել Նալբանդյան» (1954թ.), «Աղջիկը ծառի ստվերում» (1957թ.), «Կարբիդագործը» (1958թ.), «Ելի՛ր...» (1961թ.) կոմպոզիցիաները, «Պետրոս Դուրյան» (1956թ.), «Սիպիլ. Զապել Ասատուր» (1960թ.) դիմանկարները, «Երեք ծառ» (1964թ.) բնանկարը և այլն: Մահացել է Երևանում: