Zark Foundation

Սուրեն Առուստամյան

Սուրեն Առուստամյան

Դերասան, հաղորդավար

Ծնվել է 1982թ. հոկտեմբերի 25-ին, Ռուսաստանի Կոստրոմա քաղաքում: 1999թ. ավարտել է Երևանի Հ.Ավետիսյանի անվան թիվ 74 միջնակարգ դպրոցը: 1999-2003թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 1995-99թթ աշխատել է «Մետրո» թատրոնի ստուդիայում, 2000-03թթ` Երևանի Պատանի հանդիսատեսի պետական և Մ.Մկրտչյանի անվան արտիստական թատրոններում: 1999-2001թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «Լեգո-մեգո» հաղորդաշարը: 2003-07թթ «TV 5» հեռուստաընկերությունով վարել է «Սոուս» և «Առավոտյան պոստ» հաղորդումները: 2007-09թթ աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, վարել է «Երկրի առավոտը», «Երկրի հիթ» հաղորդաշարերը: 2003թ-ից նկարահանվել է հեռուստասերիալներում` «Ճակատագրի գերիները», «Վրիժառու», «Անուրջներ», «Որբերը 2», «Իմ սեր», «Մաեստրո», «Անցյալի ստվերբեր» և այլն: Աշխատել է նաև «FM 107» ռադիոկայանում` որպես հաղորդավար: 2011-15թթ աշխատել է Երևանի Կամերային երաժշտական պետական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է «Սասունցի Դավիթ» (Մսրա Մելիք), «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում» ներկայացումներում, «Սիրո կամուրջ» մյուզիքլում: Կրկնօրինակել է մի շարք արտասահմանյան ֆիլմեր և հեռուստասերիալներ: Նկարահանվել է «Քարտ բլանշ» (2015թ.), «Որոգայթ» (2015թ.) ֆիլմերում: 2015թ-ից «Շանթ» հեռուստաընկերությամբ վարել է «Առավոտը Շանթում» հաղորդումը: