Ծնվել է 1989թ. մայիսի 28-ին, Երևանում: 2005թ. ավարտել է Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: 2006-10թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազային ֆակուլտետի կիթառի բաժնում: 18 տարեկան հասակից իր խմբով նվագել է Երևանի բազմաթիվ ակումբներում: 2009թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայսուպերսթար» նախագծին: 2010թ. նվագել և երգել է աշխարհահռչակ երաժիշտ Յան Գիլանի և «Դիփ Փարփլ» խմբի հետ: Նկարահանել է 1 տեսահոլովակ: 2010թ. ստեղծել է «Սուրեն Առուստամյան բլյուզ բենդ» խումբը և խմբի հետ հանդես եկել մի շարք համերգներով: 2012թ. ներկայացրել է Հայաստանը Յուրմալայի «Նոր ալիք» երգի միջազգայն մրցույթ-փառատոնում: 2015թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակում է երաժշտական գործունեությունը: