Ծնվել է Երևանում։ 1916թ. ավարտել է Պետերբուրգի առևտրի ինստիտուտը, 1924թ.՝ Ռոստովի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը, 1936թ.՝ Մոսկվայի թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1918թ. մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին։ 1924-30թթ աշխատել է Խորհրդային Հայաստանի դատաքննչական մարմիններում։ 1931-41թթ զբաղվել է թատերական, մշակութային գործունեությամբ։ 1941-72թթ եղել է Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի դասախոս, 1942-72թթ՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դասախոս: Հրատարակվել են նրա «Շահապիվանի կանոնները. հայկական իրավունքի հնագույն հուշարձաններ» (1961թ.), «Դվինի չորրորդ ժողովի որոշումները» (1962թ.), «Հայ իմաստասիրությունը հոգևոր մշակույթի համակարգում։ Հայ փիլիսոփայության պատմության մեթոդաբանական հարցեր» (1995թ.) գրքերը։ Եղել է նաև Հայաստանյաց առաքելական եկեղեցու Արարատյան թեմի թեմական խորհրդի ատենապետ, Մայր Աթոռի իրավաբան-խորհրդատու։ 1961թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր իրավաբանի կոչման։ Մահացել է Երևանում: