Zark Foundation

Սուրեն Բաբայան

Սուրեն Բաբայան

Կինոռեժիսոր, դերասան

18 սեպտեմբեր, 1950 - 4 դեկտեմբեր, 2023

Ծնվել է Երևանում: 1972թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, փորձաշրջան ացնել Տարտուի «Վայնեմույնե» թատրոնում (Էստոնիա): 1974-75թթ հանդես է եկել որպես դերասան և ռեժիսոր հեռուստաթատրոնում: 1979թ. ավարտել է Մոսկվայի ռեժիսորասցենարական բարձրագույն դասընթացները` Ն.Միխալկովի արվեստանոցը: 1980թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսոր: Նկարահանվել է «Ռայկոմի քարտուղարը» (1977թ.), «Խենթ հրեշտակը» (2000թ.), «Հերոստրատ» (2002թ.), «Վավերագրող» (2003թ.) և այլ ֆիլմերում: Որպես ռեժիսոր հանդես է եկել հետևյալ ֆիլմերում` «Չեզոք իրավիճակ» (1978թ.), «Արարման ութերորդ օրը» (1980թ.), «Սիրամարգի ճիչը» (1983թ., Միքայել Դովլաթյանի հետ), «Ֆրուզե Դովլաթյան» (1986թ., Միքայել Դովլաթյանի հետ), «Տասներեքերորդ առաքյալը» (1987թ.), «Արյուն» (1991թ.), «Գյումրի-ռևյու» (1993թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.), «Խենթ հրեշտակը» (2001թ.), «Ժանո» (2004թ.), «Մի նայիր հայելուն» (2009թ.), «Փուշը» (2013թ.) և այլ: 2009թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում։