Zark Foundation

Սուրեն Թադևոսյան

Սուրեն Թադևոսյան

Կինոօպերատոր

Ծնվել է 1978թ. սեպտեմբերի 21-ին, Երևանում: 1993-96թթ սովորել է Վիլնյուսի Չյուռլյոնիսի անվան գեղարվեստի պետական դպրոցի գեղանկարչության բաժնում: 1998թ. մասնակցել է հեռուստատեսության աշխատողների համար կազմակերպված բարձրագույն կուրսերի և ստացել է օպերատորի որակավորում` Ալբերտ Յավուրյանի արվեստանոցում: 1997թ-ից աշխատել է բազմաթիվ հայկական հեռուստաընկերություններում` որպես օպերատոր և բեմադրող օպերատոր: 2006-10թթ եղել է «Կենտրոն» հեռուստաընկերության գլխավոր օպերատորը: Նկարահանել է բազմաթիվ հեռուստաֆիլմեր և հաղորդումներ: 2006-07թթ աշխատել է «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայում` որպես բեմադրող օպերատոր: 2004թ-ից նկարահանել է գեղարվեստական, վավերագրական և երաժշտական ֆիլմեր, ավելի քան 120 երաժշտական և գովազդային հոլովակներ, որտեղ եղել է բեմադրող օպերատոր: Նրա նկարահանած հոլովակներից են` Արամեի «Իմ միակ սիրելի», Նունե Եսայանի «Սեր իմ», ալտահար Մաքսիմ Նովիկովի «Ախթամար», Հայկոյի և դիջեյ Սերժոյի «Քեզ» և այլն: Նկարահանած գեղարվեստական և վավերագրական ֆիլմերից են` «Մանկության երազանքներ» (2006թ.), Հ.Վարդանյանի «Պատմության 36 պահապաններ» (2007թ.), Մ.Դովլաթյանի «Սողանք» (2008թ.), Ա.Արևշատյանի «One Day of Life» (2008թ.), «Equilibrium» (2011թ.), Վ.Չալդրանյանի «Մաեստրո» (2009թ.), Հ.Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» (2010թ.), Հ.Մովսիսյանի «Այբուբենը երգերի մեջ» (2010թ.), «Հովհաննես Թումանյան» (2011թ.), «Մատենադարան» (2011թ.), Ա.Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդ» (2011թ.), «Խավարում» (2013թ.), Ա.Հարությունյանի «Թափառում» (2010թ.), «Ալպինիստ» (2013թ.), Ա.Գևորգյանի «Հրաձիգը» (2011թ.), «Սիրո համար դեպի Ռուսաստան» (2012թ.), «Կուրորտային մառախուղ» (2012թ.), Ա.Ադիլխանյանի «Ամանորյա ամուսնություն» (2012թ.), Ռ.Մուշեղյանի «Հարյուր միլիոնանոց սպանություն» (2012թ.), «Расплата» (2013թ.), Լ.Մովսիսյանի «Ես էլ» (2012թ.): Վերջին ֆիլմի համար Նյու Յորքի «Սիրակուզի» միջազգային կինոփառատոնի ժամանակ արժանացել է «Լավագույն օպերատորական աշխատանք» մրցանակի: