Ծնվել է Թիֆլիսում: Եղել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի եղբայրը: 1916թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը: 1910թ-ից աշխատել է թատերական ստուդիայում, իսկ 1913-34թթ եղել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի ռեժիսոր: 1918-22թթ եղել է Ռուսաստանի լուսժողկոմատի թատերական բաժնի ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի նախագահը, Մոսկվայի հայկական պետական դրամատիկական ստուդիայի հիմնադիրը (1918թ.): Աջակցել է Աստրախանում, Նոր Նախիջևանում, Կրասնոդարում և այլ քաղաքներում հայկական թատերախմբերի կազմակերպմանը: Որպես ռեժիսոր աշխատել է նաև Մոսկվայի մանկական, Վիտեբսկի բելոռուսական և Լենինականի դրամատիկական (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) թատրոններում: Բեմադրություններից են` Լ.Շանթի «Հին աստվածներ», Լունաչարսկու և Ռեյչի «Նապոլեոնի արշավանքը» և այլն: Մահացել է Մոսկվայում: