Ծնվել է 1951թ. օգոստոսի 27-ին, Թբիլիսիում: Գեղանկարիչ Վահան Խորենյանի որդին է: 1966-70թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1976թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1983թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1992թ-ից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ասոցիացիայի անդամ: Հեղինակել է նատյուրմորտներ, բնանկարներ, դիմանկարներ, կոմպոզիցիաներ, կատարել է կերամիկա-գոբելեն ձևավորման աշխատանքներ: Ստեղծագործություններից են՝ «Ժաննա» (1996թ.), «միայն ես» (1996թ.), «Պոռթկում» (1996թ.), «Անսպասելի ծաղիկներ» (1997թ.), «Աշտարակի կիրճը» (2000թ.), «Նվիրում Սայաթ-Նովային» (2003թ.), «Սիրո ծառ» (2005թ.), «Ելեն» (2008թ.), «Ցանկություն» (2008թ.), «Հաղարծին» (2008թ.), «Դեպի հավերժություն» (եռանկար, 2011թ.) և այլն: 1976թ-ից մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների ԱՄՆ-ում, Չեխոսլովակիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Բելոռուսում և այլուր: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Լոս Անջելեսում (1976թ.), Չեխոսլովակիայում (1978թ.), Սանկտ Պետերբուրգում (1985թ.), Երևանում (1985թ., 1991թ., 1993թ., 1995թ., 1996թ., 1998թ., 2011թ.), Փարիզում (1992թ., 2007թ.), Մոսկվայում (1995թ., 2009թ.), Բոբրույսկում (2010թ., Բելոռուս) և այլուր: Արժանացել է պատվոգրերի, շնորհակալագրերի, դիպլոմենրի: