Zark Foundation

Սուրեն Հակոբյան

Սուրեն Հակոբյան

Պատմաբան

1 հունվար, 1907 - 7 հունվար, 1976

Ծնվել է Հայաստանի Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) քաղաքում: 1936թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: 1931-37թթ ուսմանը զուգահեռ աշխատել է Երևանի «Բանվոր», «Կուլտուրական ֆրոնտ» և «Խորհրդային դպրոց» թերթերում: 1940թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի ասպիրանտուրան: 1940-41թթ դասախոսել է Երևանի մանկավարժական ինստիտուտում: 1941-46թթ ծառայել է խորհրդային բանակում: 1946-49թթ եղել է դասախոս և ամբիոնի վարիչ Երևանի հեռակա, միաժամանակ՝ դասախոս Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտներում: 1950-64թթ եղել է վերջինիս ԽՍՀՄ, 1964-76թթ՝ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչը: Զբաղվել է հայ ժողովրդի ծագման ու կազմավորման, ազատագրական պայքարի, պատմագրության և սոցիալական հարցերով: 1953թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1954թ-ից՝ պրոֆեսոր): 1968թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: