Zark Foundation

Սուրեն Հասմիկյան

Սուրեն Հասմիկյան

Կինոգետ, կինոքննադատ

19 մարտ, 1935 - 12 հոկտեմբեր, 2022

Սուրեն Հակոբյան
Ծնվել է Երևանում: Եղել է դերասանուհի Հասմիկի թոռը: Դեռ մանկուց որոշել էր, որ եթե զբաղվի արվեստի որևէ ճյուղով, ի պատիվ տատիկի, անպայման կընտրի «Հասմիկյան» կեղծանունը, սակայն հետագայում կեղծանունը դարձել է նրա «պաշտոնական» ազգանունը: 1952թ. ավարտել է միջնակարգ դպրոցը, 1957թ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուս գրականության բաժինը: 1961թ. Մոսկվայում ավարտել է ասպիրանտուրան` կինոգիտության գծով: 1970թ. պաշտպանել է թեզ և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան (1996թ-ից՝ պրոֆեսոր): Եղել է առաջին կինոգետներից, որ գիտական ուսումնասիրության առարկա է դարձրել հայ կինոն: 1960-ականների սկզբից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես խմբագիր: 1971-82թթ եղել է Հայաստանի Պետկինոյի գլխավոր խմբագիրը: 1989թ-ից եղել է Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության կինոքննադատների համքարության (կոլեգիա) նախագահը: 1968-78թթ հեռուստատեսությունում վարել է հայ կինոյին նվիրված հաղորդաշար: 1991թ. նկարահանվել է Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառոյ» ֆիլմում: 1957թ-ից հեղինակել է շուրջ 1000 կինոքննադատական հոդված, բազմաթիվ սցենարներ, 3 գիրք: Նրա աշխատություններից առավել հայտնի են «Սեղմ կադր» և «Փրկության կղզի» գրքերը: 1972թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետում, 1983թ-ից` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ 1994-2006թթ եղել է արվեստի տեսության և պատմության ամբիոնի վարիչը: 1987թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2005թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2015թ.՝ ՀՀ մշակույթի ու կրթության և գիտության նախարարությունների ոսկե մեդալների, ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար: Մահացել է Երևանում: