Ծնվել է Երևանում: 1957թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1957-73թթ դասավանդել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1969-74թթ, միաժամանակ` գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1992թ-ից ստեղծագործել է Լոս Անջելեսում: Գործերն աչքի են ընկնում խորհրդանշական մոնումենտալ ընդհանրացումներով, դինամիզմով, քաղաքացիական պաթոսով: Լավագույններից են` Սբ. Էջմիածնի Վեհարանի գահասենյակի քանդակազարդ ձևավորումները (1964թ.), Ֆրիկիարձանը (1967թ., Երևանի Մատենադարանի առջև), Հայկ Բժշկյանի (Գայ) (1977թ.), Արտեմ Միկոյանի (1982թ., Սանահին) հուշահամալիրները, Հայրենական պատերազմում հաղթանակի 40-ամյակին նվիրված Երևանի Մալաթիա թաղամասի Հաղթանակի կոթողն ու քանդակաշարը (1985թ.), «Ավետում» հարթաքանդակը (1986թ., Էջմիածին), «Թռիչք» բարձրաքանդակային պաննոն (1987թ., Սամարա) և այլն: Ստեղծագործել է նաև հաստոցային քանդակագործության բնագավառում` «Վիլյամ Շեքսպիր» (1984թ., Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոն), «Ջ.Վերդի» (1986թ., Անդրկովկասյան բիենալեի արծաթե մեդալ, Թբիլիսի, ՀՀ մշակույթի նախարարության սեփականություն): 1990թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Լոս Անջելեսում: