Zark Foundation

Սուրեն Չարեքյան

Սուրեն Չարեքյան

Դիրիժոր

22 հունվար, 1901 - 12 օգոստոս, 1979

Ծնվել է Թիֆլիսում: Սովորել է տեղի կոնսերվատորիայում: 1932թ. ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան: 1928թ. սկզբին հրավիրվել է Հայաստան` ստանձնելու Երևանի կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի պաշտոնը: 1927-29թթ եղել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: Դիրիժորի գործունեությունը նպաստել է այդ նվագախմբի պրոֆեսիոնալ արագ աճին և նրա նվագացանկի զգալի ընդլայնմանը: 1932թ-ից նույն նվագախմբի հետ աշխատել է արդեն Երևանի օպերային թատրոնում, երբ կոնսեվատորիայի նվագախումբն իր ողջ կազմով ներգրավվել է օպերային թատրոնի աշխատանքում: 1927-29թթ, 1932-34թթ, 1945-48թթ, 1954-79թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1971թ-ից՝ պրոֆեսոր): 1932-34թթ և 1944-79թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր, 1957-64թթ` գլխավոր դիրիժորը, որտեղ ղեկավարել է Տ.Չուխաջյանի «Լեբլեբիջի», «Արշակ Երկրորդ», Լ.Խոջա-Էյնաթյանի «Նամուս», Գ.Արմենյանի «Խաչատուր Աբովյան» օպերաները, , ռուս և արեմտաեվրոպական կոմպոզիտորների մի շարք օպերաների կատարումը: 1934-36թթ եղել է Թբիլիսիի Զ.Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր, 1936-44թթ՝ Տաշքենդի Սվերդլովի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժոր, ղեկավարել է ուզբեկական ազգային օպերաների կատարումը: Նպաստել է ուզբեկական ազգային օպերային երկացանկի կայացմանը: 1944թ. արժանացել է Ուզբեկստանի արվեստի վաստակավոր գործչի, 1956թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: