Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում: 1939թ. ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1950թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Ստեղծագործել է հաստոցային նկարչության բնագավառում, հատկապես բնանկարի ժանրում: Գործերից են՝ «Բակ Ծաղկաձորում» (1953թ.), «Խաղաղ երեկո» (1963թ.), «Ապարանի նոր ջրամբարը» (1967թ.), «Սպասող նավակներ» (1969թ.), «Արագած» (1970թ.) և այլն: 1980թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: