Սիսակ Պարտիզպանյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է Կ.Պոլսի Պերպերյան և Կեդրոնական վարժարաններում: 1895թ. մեկնել է Եվրոպա, 1903թ.՝ ԱՄՆ, 1908թ. վերադարձել է Թուրքիա, ապա անցել Եգիպտոս: Խմբագրել է «Վաղուան ձայնը» (Մանչեստր), «Նոր կեանք» (Լոնդոն), «Ձայն հայրենեաց» և «Ազգ» (Բոստոն), «Դաշինք» (Զմյուռնիա), 1916-17թթ՝ «Անապատին Յաշարձանը» (Կահիրե) և այլ պարբերականներ: Լույս են տեսել նրա «Կիլիկեան արհաւիրքը» (1909թ., ԿՊ, Նշան Պապիկյանի տպ.), «Յիշատակարան Ատանայի աղէտի» (առաջաբանը՝ Արամ Ա կաթողիկոսի, 2009թ., Անթիլիաս) հուշագրությունները, «Հայուհին» (1911թ., ԿՊ, Օննիկ Արզումանի տպ.), «Արիւնին մատեանը», «Ձայնը հնչեց» (երկուսն էլ՝ 1915թ., Կահիրե, Մ.Շիրինյանի տպ.), «Արարա։ հայկական լէգէոնը» (1919թ., Ալերսանդրիա, Արամ Ստեփանյանի տպ.) վեպերը: Կազմել է «Եգիպտահայ տարեցոյցը» (Ա-Ե տարի, 1914-18թթ, Կահիրե, Ալերսանդրիա, Զարեհ Պերպերյանի, ապա՝ Ա.Գասապյանի տպարաններ), «Զմիւռնահայ տարեցոյցը» (1919թ., Զմյուռնիա, Մատթեոս Մամուրյան տպարան): Մահացել է Ալեքսանդրիայում: