Zark Foundation

Սուրեն Վահունի

Սուրեն Վահունի

Բանաստեղծ, թարգմանիչ

12 դեկտեմբեր, 1910 - 25 մարտ, 1983

Սուրեն Խաչիկյան
Ծնվել է ՀՀ Փաշալու (այժմ` ՀՀ Վայոց Ձորի մարզի Զառիթափ) գյուղում: Աշխատել է «Սովետական Հայաստան», «Ավանգարդ», «Սովետական դպրոց» թերթերի խմբագրություններում: 1963-83թթ եղել Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրենը։ Մամուլում տպագրվել է 1927թ-ից։ Հայրենասիրության, սովետական ժողովուրդների եղբայրության, քաղաքացիական կռիվների և Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոիկայի թեմաներով նրա բանաստեղծություններն ու բալլադները ամփոփված են «Երկու երգ» (1930թ.), «Ռազմի երգեր» (1938թ.), «Դեպի արևմուտք» (1943թ.), «Երգերի գիրք» (1949թ.) և այլ ժողովածուներում։ Ուշագրավ են նրա «Սպիտակ տուն» (1948թ.), «Սևան» (1949թ.) բանաստեղծությունները: Թարգմանել է Ա.Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» (1937թ.), Լոպե դե Վեգայի «Պարտիզպանի շունը» (1956թ.), Ջ.Բոկաչչոյի «Դեկամերոն» (1960թ.), Ա.Դյումայի «Կոմս Մոնտե Քրիստո» (1966թ.), Յ.Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ» (1973թ., 1978թ.) և ուրիշ գրողների այլ գործեր։ Հեղինակել է բազմաթիվ ֆելիետոններ, գրական-հրապարակախոսական հոդվածներ։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Նրա գործերը թարգմանվել են մի շարք լեզուներով։ Պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով։ 1967թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 1969թ.՝ «Մեսրոպյան գրիչ» մրցանակի: Մահացել է Երևանում: