Ծնվել է Ախալցխայում: Կրթությունն ստացել է Վենետիկում, Մխիթարյանների Սբ. Ղազար վանքում: Գրել է պատկերազարդ «Բնաշխարհիկ բառարան» երկու հատորանոց (4000 տերմին-հոդված) աշխատությունը: Առաջին հատորն (1902-05թթ) ընդգրկում է Ա-Ը, երկրորդը (1907թ.)՝ Թ-Կ տառերով սկսվող տեղանունները: Աշխատությունն ունի հանրագիտական բնույթ՝ տեղեկություններ է տալիս Հայաստանի նահանգների, քաղաքների, գյուղերի, Ռուսաստանի և այլ երկրների հայաբնակ վայրերի աշխարհագրության վերաբերյալ, պարունակում է վիճակագրական նյութեր, քարտեզներ, պատկերներ: Կազմել է «Գրպանի ատլաս» (1901թ.): Սիրահարվել և ամուսնացել է մի իտալուհու հետ, թողնելով վանքը: Մահացել է Իտալիայի Վենետիկ քաղաքում: