Սոֆյա Հեքիմյան
Ծնվել է Թիֆլիսում: 1909թ. ավարտել է Լայպցիգի կոնսերվատորիան: 1913-29թթ եղել է Լենինգրադի Մարիինյան թատրոնի մեներգչուհի: 1919-25թթ և 1929-52թթ դասավանդել է Լենինգրադի կոնսերվատորիայում (1939թ-ից` պրոֆեսոր): Եղել է Վագների օպերաների դերերգերի լավագույն կատարողներից (Ելիզավետա` «Տանհոյզեր», Էլգա` «Լոենգրին» և այլն): Հանդես է եկել կամերային հարուստ երկացանկով, այդ թվում` Կոմիտասի, Ռոմանոս Մելիքյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի գործերից: 1944թ. արժանացել է Ուզբեկստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Լենինգրադում: