Zark Foundation

Սոֆյա Արղության

Սոֆյա Արղության

Մանկավարժ

3 հունվար, 1860 - 22 մայիս, 1954

Սոֆիա Արգուտինսկայա, Երկայնաբազուկ
Ծնվել է Թիֆլիսում: Եղել է Արղության-Երկայնաբազուկներ տոհմի ներկայացուցիչ: 1880թ. ավարտել է Թիֆլիսի գիմնազիան, ապա՝ Պետերբուրգի Ֆրյոբելյան դասընթացները։ 1881-83թթ Թիֆլիսում կազմակերպել է առաջին մանկական գրադարանը, 1886թ. բացել դպրոց-պանսիոն և մանկապարտեզ, 1907թ.՝ Ֆրյոբելյան դասընթացներ։ 1905թ. Սանահինում հիմնել է նաև անվճար դպրոց քրիստոնյա երեխաների համար: Եղել է Թիֆլիսի հայ ուսուցչուհիների միության նախագահը, գրական-մանկավարժական գործի կազմակերպիչ։ Դասախոսել է Թիֆլիսի, այնուհետև Երևանի մանկավարժական ինստիտուտներում։ Իր ձեռնարկներում և հոդվածներում անդրադարձել է գլխավորապես նախադպրոցականների դաստիարակության հարցերին։ Եղել է նաև կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ուսուցիչը: Մահացել է Թբիլիսիում: