Zark Foundation

Սոֆյա Սարգսյան

Սոֆյա Սարգսյան

Դերասանուհի

Ծնվել է 1951թ. դեկտեմբերի 8-ին, Երևանում: 1977թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը: 1978-80թթ աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: 1980-82թթ եղել է «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիայի դերասանուհի: 1983-96թթ եղել է հեռուստաթատրոնի դերասանուհի և ռեժիսոր: 1995թ-ից դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժնում և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 1973թ-ից նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Այս կանաչ, կարմիր աշխարհը» (1975թ.), «Ծնունդ» (1976թ.), «Նահապետ» (1977թ.), «Թռիչքը սկսվում է գետնից» (1980թ.), «Խնձորի այգի» (1985թ.), «Եռանկյունի» (1987թ.), «Ուր էիր, մարդ Աստծո» (1992թ.), «Սև ու սպիտակ» (1996թ.), «Ճանապարհորդություն» (2002թ.), «Կորած և գտնված Հայաստանում» (2012թ.), «Գարեգին Նժդեհ» (2013թ.), «Մեր գյուղը» (2013թ.) և այլն: