Zark Foundation

Սպարտակ Սաֆյան

Սպարտակ Սաֆյան

Գեղանկարիչ

15 փետրվար, 1929 - 24 հունիս, 2001

Ծնվել է ՀՀ Բռնակոթ գյուղում: 1957թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1978-80թթ և 1982-87թթ եղել է «Սովետական գրող», 1987-91թթ` «Արևիկ» հրատարակչությունների գեղարվեստական խմբագիրը, 1980-82թթ` «Հայաստան» հրատարակչության բաժնի վարիչը: 1993-2001թթ դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում (2000թ-ից` պրոֆեսոր): Ստեղծագործել է հաստոցային գրաֆիկայի և գրքի ձևավորման բնագավառներում: Գործերից են` «Երիտասարդություն» (1965թ.), «Գարուն» (1960թ.), «Կոմիտաս» նկարաշար (1969թ.), «Գուրգեն Ադամյանի դիմանկարը» (1971թ.), «Հորովել», «Արփա-Սևան», «Աշխատանք», «Նոր թաղամաս» և այլն: Ձևավորել է Խնկո Ապոր «Առակները» (1985թ.), Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» (1987թ.), Դերենիկ Դեմիրճյանի «Պույ-պույ մուկիկը» (1986թ., 1992թ.): 1975թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչմանը: Մահացել է Երևանում: