Zark Foundation

Սվետլանա Ավագյան

Սվետլանա Ավագյան

Թարգմանիչ, լրագրող

26 հոկտեմբեր, 1935 - 6 մարտ, 2016

Սվետլանա Դոբրովոլսկայա
Ծնվել է Թբիլիսիում: Եղել է գրող, թարգմանիչ Էդուարդ Ավագյանի կինը: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը: Եղել է Երևանի պետական համալսարանի հրատարակչության ավագ խմբագիրը: Միաժամանակ, ավարտել է Մոսկվայի Հրատարակչությունների ինստիտուտի բարձր որակավորման դասընթացը: Ռուսերեն է թարգմանել հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունները, որոնք տպագրվել են մոսկովյան տարբեր հանդեսներում, «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում, նաև առանձին գրքերով: Թարգմանություններ է կատարել Էդուարդ Ավագյանից, Խաժակ Գյուլնազարյանից, Հրանտ Մաթևոսյանից, Ալվարդ Պետրոսյանից, Լևոն Խեչոյանից, Գուրգեն Խանջյանից և այլ հայ գրողներից: Եղել է Հայաստանի գրողների (2004թ.), թատերական գործիչների և ժուռնալիստների միությունների անդամ: Երկերից են՝ «Միայն տասը», «Տարբեր ճակատագրերում», «Ակնթարթներ և հավերժություն» (2007թ.), «Մենակություն» (2011թ.): 2010թ. արժանացել է ՀԳՄ մրցանակի և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Կանթեղ» թարգմանական մրցանակի: Մահացել է Երևանում: