Zark Foundation

Սվետլանա Գուլյան

Սվետլանա Գուլյան

Կինոգետ

Սվետլանա Գուլյանովա
Ծնվել է 1938թ. ապրիլի 3-ին, Թբիլիսիում: 1948թ. տեղափոխվել է Երևան: 1961թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բանասիրության բաժինը: 1971թ. հեռակա ավարտելով Մոսկվայի կինեմատոգրա‎ֆ‎իայի համամիութենական ինստիտուտը (ՎԳԻԿ), ստացել է կինոգետ-խմբագրի դիպլոմ և 1965-72թթ աշխատել է Երևանի հեռուստատեսության ստուդիայում` որպես խմբագիր: 1972-74թթ եղել է նույն ինստիտուտի հեռուստատեսության ամբիոնի ասպիրանտ: 1976թ-ից աշխատում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի «Հայկական սփյուռքի արվեստ» բաժնում որպես ավագ գիտաշխատող: 1964թ-ից հրատարակվել է: 1976թ-ից Հայաստանի կինեմատոգրա‎ֆիստների միության և FIPRESCI-ի անդամ է: 1970-80-ական թվականներին կինոարվեստի մասին դասախոսություններ է կարդացել Ռուսաստանի, Մերձբալթիկայի, Միջին Ասիայի և Ուկրաինայի տարբեր քաղաքներում: 2008թ. պարգևատրվել է Հայաստանի մշակույթի նախարարության պատվոգրով: Հեղինակել է կինոյի և հեռուստատեսության մասին բազմաթիվ հոդվածներ, որոնք լույս են տեսել նաև Լեհաստանում և Գերմանիայում: Համահեղինակել է «Հայկական կինո» (1924-99թթ) լիակատար կատալոգը (խաղարկային կինո), «Մամուլյանի նշանը» մենագրությունը (2017թ.):