Ծնվել է Հայաստանի Խաշթառակ գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում): 1965թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Նույն թվականից աշխատել է ԵՊՀ-ում: Դերասանական գործունեությունն սկսել է 1960-ական թվականներին: 1963թ. մասնակցել է Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակին նվիրված ասմունքի, 1965թ. և 1967թ.՝ հանրապետական փառատոն-մրցույթներին, որտեղ արժանացել է ոսկե մեդալի և առաջին կարգի դիպլոմի: Հանդես է եկել հայական գաղթավայրերում: Առաջինն է աշխարհիկ բեմ հանել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը»: 1988թ, ստացել է փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (1994թ.՝ դոցենտ): 1996-2003թթ Հայաստանի հանրային ռադիոյով վարել է «Լուսամատյան» հեղինակային ծրագիրը, իսկ 2001թ-ից «Երևան» հեռուստաընկերությամբ՝ «Երկիր Նաիրի» պոեզիայի սրահը: 1999թ. հրատարակվել է նրա «Նամակ Նանեին» բանաստեղծությունների ժողովածուն: 2002թ. արժանացել է ամերիկյան կենսագրական ինստիտուտի «Տարվա կին» կոչման: Մահացել է Երևանում: