Zark Foundation

Սվետլանա Նավասարդյան

Սվետլանա Նավասարդյան

Դաշնակահար

Ծնվել է 1946թ. հոկտեմբերի 29-ին, ՀՀ Ալավերդի քաղաքում: 1964-68թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Վ.Ումրշատի դասարանում: 1971թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան՝ Յակով Զակի դասարանը, 1973թ.` ասպիրանտուրան: 1966թ-ից հանդիսանում է Հայաստնի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար: 1974թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1989թ-ից` պրոֆեսոր): Համերգային ծրագրերով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, մասնակցել Փարիզի, Գրանադայի, Էխտեռնախի (Լյուքսեմբուրգ), Վենետիկի միջազգային փառատոներին, եղել միջազգային մրցույթների ժյուրիի անդամ: Նվագացանկն ընդգրկել է Յ.Բախի, Լ.Բեթհովենի, Ռ.Շումանի, Պ.Հինդեմիթի, Դ.Շոստակովիչի, Ա.Խաչատրյանի, Ա.Բաբաջանյանի, Գ.Հովունցի, Տ.Մանսուրյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Նրա կատարումն աչքի է ընկել ուրույն մեկնաբանությամբ, մասշտաբայնությամբ, դրամատիկ հագեցվածությամբ: Դարձել է Անդրկովկասյան 2-րդ (1965թ., Թբիլիսի), Շումանի անվան միջազգային (Ցվիկաու, 1966թ., 2-րդ մրցանակ), Բախի անվան (Լայպցիգ, 1968թ., 3-րդ մրցանակ), Բելգիայի Եղիսաբեթ թագուհու անվան (Բրյուսել, 1972թ., 5-րդ մրցանակ), Սիդնեյի (1977թ., 2-րդ մրցանակ) և այլ մրցույթների դափնեկիր: 1977թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1984թ.` ժողովրդական արտիստի կոչման, 1988թ.` ՀՀ Պետական մրցանակի: 2003թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2010թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց», 2016թ.՝ ՀՀ Պատվո շքանշաններով: