Zark Foundation

Ստեփաննոս Երեց

Ստեփաննոս Երեց

Պատմաբան

27 մայիս, 1746 - 28 հուլիս, 1813

Ստեփանոս քահանա Տերտերյան
Ծնվել է Իրանի Սպահանի նահանգի Փերիա գավառի Հազարջրիբ գյուղում: Կրթվել է Նոր Ջուղայի Ամենափրկչյան վանքում, ձեռնադրվել քահանա, կարգվել Փերիայի հայ գաղութի հոգևոր գործակալ։ Հայտնի է իր «Հանգիտագիրք» ձեռագիր մատյանով (գրվել է 1787-89թթ), որտեղ շարադրել է 1665-1789թթ Իրանի և հայ գաղութի (մասնավորապես՝ Փերիայի, Նոր Ջուղայի, Բուրվարի և այլ շրջանների) պատմությունը։ Թողել է նաև հանելուկներ, կրոնական, խրատական և այլ բնույթի բանաստեղծություններ, արձակ գործեր։ Նրա ձեռագրերը պահպանվում են Նոր Ջուղայի Ամենափրկչյան վանքում։ Մահացել է Հազարջրիբ գյուղում: