Zark Foundation

Ստեփանոս Եպիսկոպոս

Ստեփանոս Եպիսկոպոս

Պատմաբան

13-րդ դար

Հավանաբար եղել է Սյունիքի Նորավանքի (Վայոց Ձոր) եպիսկոպոսը։ Շարունակել է Սամուել Անեցու«Հաւաքմունք ի գրոց պատմագրաց» ժամանակագրական երկը՝ հակիրճ ներածականից հետո շարադրելով մոտ հարյուր տարվա (1193-1290թթ) պատմական իրադարձություններ։ Նրա երկում կարևոր տեղեկություններ կան Հայաստանի, Կիլիկիայի և Վրաստանի քաղաքական իրավիճակի, Զաքարյանների մղած ազատագրական պատերազմների, մոնղոլական և մամլուքյան նվաճումների, Հուլավյանների գահակալման կռիվների և այլնի վերաբերյալ։ Նրա երկը նախկինում սխալմամբ վերագրվել է պատմիչ Սաեփանոս Օրբելյանին և հրատարակվել նրա անունով («Ժամանակագրութիւն», 1942թ.)։