Ծնվել է 1959թ. հոկտեմբերի 10-ին, Ստեփանակերտում: 1982թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1992թ.՝ Երևանի գեղանկարչական ստուդիան՝ Նիկողայոս Քոթանջյանի արվեստանոցը: 1984-93թթ աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում: Նկարչի ստեղծագործություններին բնորոշ են ռեալիստական և կուբիստական ոճերի համատեղումը: 1992թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Հեղինակել է բնանկարներ` «Հայկական տեսարաններ» շարքը (1989թ.), դիմանկարներ` «Տատիկիս դիմանկարը» (1998թ.), «Օրվա ավարտը» (2007թ.), նատյուրմորտներ` «Հայկական նատյուրմորտներ», «Կենցաղային նատյուրմորտներ», «Կենցաղային նատյուրմորտներ» շարքերը (1989թ-ից), «Կոմպոզիցիա» (2007թ.), գրաֆիկական գործեր՝ «Ընկույզով նատյուրմորտ» (1996թ.), «Սխտորով նատյուրմորտ» (1996թ.), «Ծաղիկներով պար» (2001թ.), «Դաշտային ծաղիկներ» (2002թ.) և այլն: Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: 1999թ. անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում: Աշխատանքները գտնվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Կանադայի մասնավոր հավաքածուներում: Բնակվում է Մոսկվայում: