Zark Foundation

Ստեփան Էլմաս

Ստեփան Էլմաս

Դաշնակահար, կոմպոզիտոր

24 դեկտեմբեր, 1864 - 11 օգոստոս, 1937

Ծնվել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր): 1879թ. Վայմարում աշակերտել է Ֆերենց Լիստին, ապա Վիեննայում` Ա.Դորիին և Ֆ.Քրիմին: Առաջին անգամ ելույթ է ունեցել 1885թ. Վիեննայում` իր ստեղծագործություններից կազմված հայտագրով (այդ թվում` Ֆրենց Լիստին ձոնած 6 էտյուդ, 1882թ.): 1912թ-ից բնակվել է Ժնևում: Մինչ 1929թ. համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, Ավստրիայում, Իտալիայում: Գրել է նոկտյուրներ, վալսեր, մազուրկաներ, բաչկարոլներ, պրելյուդներ և այլն: Երկերը հրատարակել են Լայպցիգի Շտեյնգրեբեր և այլ հրատարակչություններ: 1925թ. Երևան է ուղարկել իր ստեղծագործություններից երկուական օրինակ: Մահացել է Ժնևում: