Zark Foundation

Ստեփան Իսահակյան

Ստեփան Իսահակյան

Կրկեսի արտիստ, դերասան, կինոռեժիսոր

31 հոկտեմբեր, 1919 - 16 մարտ, 2017

Ստեփան Սերեբրյակով
Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1935թ. տեղափոխվել է Թբիլիսի, որտեղ անցկացրել է մանկությունն ու պատանեկությունը: Ակտիվորեն զբաղվել է գիմնազիայով և ակրոբատիկայով: Դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Բաքվի համալսարան: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ), պաշտպանել է Ղրիմը, Կերչ և Սևաստոպոլ քաղաքները: 1942թ. Սևաստոպոլի ճակատամարտում ծանր վիրավորվել է ոտքից: Պարգևատրվել է պատերազմի «Կարմիր աստղ» շքանշանով: 1951թ. առաջին ելույթներն է ունեցել Սախալինում: Հետագայում Խորհրդային Կրկեսի կողմից աշխատանքի առաջարկ է ստացել և սկսել զբաղվել կենդանիների վարժեցմամբ: 1956թ-ից աշխատել է Երևանի կրկեսում, եղել է հիմնադիրներից: 1958թ. ստեղծել է «Էկզոտիկ կենդանիների ծիծաղաշարժ խումբը» ատրակցիոնը: Համարում մասնակցել են գետաձիեր, այծեղջերուներ, շիմպանզեներ, վիշապ և թռչուններ (թութակներ, ճնճղուկներ, սիրամարգեր, արագիլներ): Եղել է ԽՍՀՄ-ում առաջինը, ով սկսել է աշխատել գետաձիերի հետ: 1956-1966թթ ատրակցիոնը մտել է Հայկական ընկերակցության կազմի մեջ: Լենինգրադի կրկեսում երեխաների համար նախատեսված «Բժիշկ Այբոլիտ» մնջախաղում խաղացել է գլխավոր դերը: 1991թ. ստեղծել է նոր համար` կենդանիների նոր խմբով` 2 շիմպանզե և օրանգուտան, ովքեր կենդանավարժի հետ հումորային տարբեր ներկայացումներում են հանդես եկել: Նկարահանվել է «Ճանապարհ դեպի կրկես» (1963թ.), «Գողացել են զեբրին» (1972թ., ռեժիսոր), «Դոնի և Միկկի նոր արկածները» (1973թ., ռեժիսոր) և այլ ֆիլմերում: Արժանացել է բազմաթիվ պետական պարգևների, մրցանակների, շքանշանների: 2003թ. Մոսկվայի «Գալա պրես» հրատարակչությունում լույս է տեսել «Կրկեսը և կյանքը» գիրքը, որտեղ արտիստը պատմում է իր կյանքի մասին: Մոսկվայում հանդիսավոր նշվել է արտիստի 90 և 93-ամյակները: 1971թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: 1994թ. թողել է բեմը: Մահացել է Մոսկվայում: