Zark Foundation

Ստեփան Կուրտիկյան

Ստեփան Կուրտիկյան

Արձակագիր, գրաքննադատ, հրապարակագիր

29 օգոստոս, 1908 - 19 մարտ, 1986

Ծնվել է Թուրքիայի Բուրսա քաղաքում: Ավարտել է ծննդավայրի Գևորգյան վարժարանը: 1923-24թթ սովորել է Սալոնիկի (Հունաստան) ամերիկյան «Անաթոլիա» քոլեջում: 1926-27թթ Սալոնիկում խմբագրել է «Աշխատանք» կոմունիստական թերթը: Ընդհատակում շարել և լույս է ընծայել Վլադիմիր Լենինի ճառը կոմերիտմիության անելիքների մասին, ինչպես նաև «Նոյեմբերի 7-29» գրքույկը: 1927թ. վերջերին Հունաստանից եկել է Հայաստան՝ սովորելու: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական և օտար լեզուների ինստիտուտները: 1930-32թթ խմբագրել է «Ավանգարդ» թերթը և «Երիտասարդ բոլշևիկ» ամսագիրը, 1933թ.՝ «Բանվորական Երևան» օրաթերթը: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Ղրիմի և Անդրկովկասի զինվորական թերթերի, նաև «Սովետական Հայաստան» օրաթերթի և ՀՀԳ-ի (այժմ՝ Արմենպրես) ռազմաճակատային թղթակիցը, 1962թ-ից՝ «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագիրը: Հրատարակել է «Լեռնաշխարհի դուստրը» (1947թ.), «Հետախույզներ» (1950թ.), «Հայրենի լեգենդներ» (1957թ.), «Երևան» (1960թ.), «Անդալուզյան լեռներում» (1966թ.), «Կոմիտասյան ղողանջներ» (1969թ.), «Լուսաշխարհ հանիմ զիմ գութան» (1974թ.), «Իմ կյանքի ճանապարհին» (1984թ.), «Գնդակահարեք, ես ոչինչ չգիտեմ» (1985թ.) գրքերը: Գրողի «Եղեռնապատում» շարքը 1965թ. արժանացել է «Թեքեյան» մշակութային միության (Բեյրութ) առաջին կարգի մրցանակին: 1975թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: