Zark Foundation

Ստեփան Կուրտիկյան

Ստեփան Կուրտիկյան

Լեզվաբան

30 հունվար, 1863 - 25 հունվար, 1944

Ծնվել է Թուրքիայի Բուրսա քաղաքում: Ավարտել է Բուրսայի Գևորգյան վարժարանը, 1890-95թթ եղել է նույն վարժարանի տնօրենը: 1895թ-ից ապրել է Կ.Պոլսում, զբաղվել գրական-մանկավարժական գործունեությամբ: Դասավանդել է թուրքերեն, պարսկերեն, արաբերեն և գրաբար, ստեղծագործել այդ լեզուներով, աշխատակցել «Արևելք», «Բյուզանդիոն», «Բյուրակն», «Ճերիտիեի շարժիե» պարբերականներին, գրել հատկապես հայ-պարսկական լեզվական առնչությունների վերաբերյալ հոդվածներ: 1887թ. թուրքերեն թարգմանությամբ հրատարակել է արաբ և պարսիկ բանաստեղծների ու փիլիսոփաների ընտիր բանաստեղծություններն ու ասացվածքները: 1901թ. լույս է տեսել նրա «Օսմանյան տաղաչափություն» ուսումնասիրությունը (հայերեն), 1929թ.՝ «Հիշողություն» բանաստեղծությունների ժողովածուն (թուրքերեն): Մահացել է Ստամբուլում: