Zark Foundation

Ստեփան Մամիկոնյան

Ստեփան Մամիկոնյան

Լրագրող, հրապարակախոս

30 նոյեմբեր, 1859 - 21 հոկտեմբեր, 1921

Ծնվել է Ախալցխայում: Սովորել է նախ Մոսկվայի Լազարյան ճեմարանում, ապա՝ Մոսկվայի համալսարանում: Աշխատել է որպես իրավաբան: Եռանդուն մասնակցություն է ունեցել Մոսկվայի հայ համայնքի մշակութային կյանքին: 1905թ. հրատարակել է կադետական ուղղության «Չաս» («Час») և «Պարուս» («Парус») թերթերը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Մոսկվայում կազմակերպված հայկական կոմիտեի նախագահը: Այդ կոմիտեի առաջարկությամբ և օժանդակությամբ Վալերի Բրյուսովը հրատարակել է «Հայաստանի պոեզիան...» (1916թ.) ժողովածուն: Մահացել է Մոսկվայում: