Zark Foundation

Ստեփան Մնացականյան

Ստեփան Մնացականյան

Ճարտարապետ

5 նոյեմբեր, 1917 - 3 մայիս, 1994

Ծնվել է Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ): 1941թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1950թ-ից աշխատել է ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտում, որտեղ 1965-83թթ եղել է կերպարվեստի, 1983-88թթ՝ ճարտարապետության բաժնի վարիչը։ 1951թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ: Ի թիվս այլ խնդիրների ուսումնասիրել է պատմական հայ ճարտարապետության կենտրոնագմբեթ կառույցների ձևերի էվոլյուցիան՝ հիմք ունենալով Զվարթնոցի համակարգը։ Նրա գիտական աշխատանքների մյուս կարևոր արդյունքը հայ ճարտարապետության Սյունիքի դպրոցի հետազոտումն ու նրա գիտական հիմնավորումն է։ 1967թ. ստացել է ճարտարապետության դոկտորի գիտական աստիճան: Մահացել է Երևանում: