Zark Foundation

Ստեփան Ներսիսյան

Ստեփան Ներսիսյան

Պատմաբան

20 սեպտեմբեր, 1892 - 20 հունիս, 1965

Ծնվել է Նախիջևանի Վերին Ագուլիս գյուղում: 1918թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմալեզվաբանական ֆակուլտետը։ 1921-22թթ եղել է Հայաստանի ժողկոմսովետին կից անգրագիտության վերացման կենտրոնական հանձնաժողովի նախագահը։ 1924թ. հրավիրվել է Երևանի համալսարան։ 1938-52թթ եղել է հին աշխարհի պատմության ամբիոնի վարիչը (1930թ-ից՝ դոցենտ)։ Դասավանդել է Հին Հունաստանի, Հին Հռոմի, միջին դարերի, Ռուսաստանի պատմություն, աղբյուրագիտություն ու պատմագրություն։ 1930-ական թվականներին մասնակցել է Հայկական հանրագիտարան ստեղծելու աշխատանքներին: 1950-54թթ եղել է ԽՍՀՄ 3-րդ գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ 1946թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում: