Ծնվել է Թիֆլիսում: Սովորել է Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության ֆակուլտետում, 1931թ. ավարտել է Վրաստանի ինժեներա-շինարարական ինստիտուտը։ Աշխատել է Թբիլիսիում։ 1944թ-ից դասավանդել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտում (1970թ-ից՝ պրոֆեսոր)։ Միաժամանակ աշխատել է նախագծային կազմակերպություններում։ Նրա նախագծերով կառուցվել են՝ հանգստյան տուն Գագրայում (1933-35թթ), Ծղալտուբոյում (1935-37թթ), կրկեսի շենք Թբիլիսիում (1940թ., Ն.Նեպրինցևի և Վ.Ուրուշաձեի հետ), Վրաստանի ԿԿ Թբիլիսիի քաղկոմի շենքը (1940թ., Ա.Կուրդիանիի հետ), կրկեսի շենք Գորկիում (1949-54թթ), շամպայն գինիների գործարանի շենքը Երևանում (1949թ.), Երևանի «Արարատ» ռեստորանի և սրճարանի ներսի հարդարումը (1949թ., Կ.Հալաբյանի հետ) և այլն։ Մահացել է Մոսկվայում: