Ծնվել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր, Թուրքիա): Եղել է հրատարակիչ, մշակութային գործիչ Հովհաննես Տետեյանի որդին: Սովորել է Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանում: Նպաստել է Տետեյան տպարանի գործունեությանը, զմյուռնիահայ գրողների ստեղծագործությունների տպագրությանը։ Հայերեն է թարգմանել Ժան Ժակ Ռուսոյի գործերից։ Զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ, եղել է Փարիզի և Լոնդոնի թուրքական դեսպանություններում թարգմանիչ, Զմյուռնիայի գավառական և քաղաքային ժողովների, տնտեսական և ուսումնական խորհուրդների անդամ, օժանդակել է Աղքատասիրոց ընկերությանը: Մահացել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր, Թուրքիա):