Zark Foundation

Սրապիոն Դանիելյան

Սրապիոն Դանիելյան

Գեղանկարիչ

Ծնվել է 1967թ. հունվարի 8-ին, Երևանում: 1991-97թթ սովորել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի բաժնում: 1996-98թթ նկարչություն է դասավանդել ՀՀ Արարատ քաղաքի Արվեստի դպրոցում, 1998-2001թթ՝ Թարգմանչության էքոլեջում: 2001թ-ից Հայաստանի նկարիչների միության, 2003թ-ից «ՆորԷոն» կրեատիվ կենտրոնի անդամ է: 1996թ-ից մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Տաշքենդում, Երևանում և այլուր: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (2001թ., 2005թ., 2010թ.): 2010թ. արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի և ՀՀ կառավարության Վարդգես Սուրենյանցի անվան մեդալի («Մոշ վաճառող ծերունին» կտավի համար):