Zark Foundation

Սրապիոն Էմինյան

Սրապիոն Էմինյան

Բառարանագիր

23 հուլիս, 1823 - 12 դեկտեմբեր, 1854

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Թարգմանել է կրոնական բնույթի գործեր, գրել «Երեքլեզվյան բառագիրք. այսինքն՝ գաղիերեն-հայերեն-տաճկերեն» (1853թ.) աշխատությունը, որի մեջ նախ տվել է ֆրանսերեն գլխաբառը, ապա ֆրանսերեն արտասանությունը՝ հայերեն տառերով, հայերեն թարգմանության բոլոր առումները և նույնը՝ հայատառ թուրքերենով: Թարգմանությունն ունի բացատրական բնույթ: Մահացել է Վիեննայում: