Zark Foundation

Սրբուհի Բաբայան

Սրբուհի Բաբայան

Պարուհի, պարուսույց

Ծնվել է 1951թ. ապրիլի 22-ին, Երևանում: Ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը: Աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 1970թ. ընդունվել է աշխատանքի Հայաստանի պարի պետական անսամբլ որպես պարուհի, ապա եղել է առաջատար մենապարուհի: Նրա բեմելը եղել է Կոմիտասի «Շուշիկին», որից հետո պարել է «Հարսնացուն Զանգեզուրից», «Կռունկ», «Հուշարձան», «Վաղարշապատի պարը», «Որսորդները», «Մայրություն», «Զարթոնք», «Դլե յաման», «Սայաթ-Նովա», «Սրբուհի» և այլն: Անսամբլի կազմով մասնակցել է բազմաթիվ կառավարական, հոբելյանական և միջազգային համերգների: Մինչև 2007թ. ավելի քան 6000 ելույթներ է ունեցել աշխարհի մեծ ու փոքր բեմերում, մասնակցել բարեգործական համերգների, փառատոների, մրցույթների, պարի միջազգային ստուգատեսների: Դասավանդում է Երևանի պարարվեստի պետական քոլեջում: Արժանացել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության դափնեկրի կոչման, 2008թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2012թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2014թ.՝ «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչման և ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի: