Zark Foundation

Սևակ Ավետիսյան

Սևակ Ավետիսյան

Բալետի արտիստ

Ծնվել է 1988թ. հունվարի 7-ին, Երևանում: 1997-2006թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: 2003թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես բալետի դերասան, 2005թ-ից` մենապարող: 2008թ. մասնակցել է Սոչիում կայացած Յ.Գրիգորովիչի անվան 2-րդ միջազգային մրցույթին, որտեղ արժանացել է 2-րդ մրցանակին: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում` Ա.Խաչատրյանի «Գայանե» (Արմեն, Կարեն), «Սպարտակ» (Սպարտակ), Ա.Ադանի «Ժիզել» (Պադեդե), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Բազիլ, Էսպադա), Ժ.Բիզեի, Ռ.Շչեդրինի «Կարմեն» (Սպա), Է.Հովհաննիսյանի «Վարդանանք» (Իշխան), Ա.Պիացցոլլայի «Տանգո» և այլն: 2012թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2017թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: