Zark Foundation

Սևդա Սևան

Սևդա Սևան

Արձակագիր, բանաստեղծ, դիվանագետ

6 նոյեմբեր, 1945 - 16 մայիս, 2009

Ֆրանսուհի Բահչեջյան
Ծնվել է Բուլղարիայի Նովա Զագորա քաղաքում: Ուսանել է Բուրգասի հայկական վարժարանում։ 1978թ. ավարտել է Սոֆիայի համալսարանի բուլղարական բանասիրության ֆակուլտետը։ Աշխատել է «Նարոդնա մլադեժ» թերթի խմբագրությունում։ 1994-99թթ եղել է Բուլղարիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը, 1999-2005թթ` արտակարգ և լիազոր դեսպանը։ Ստեղծագործել է 1962թ-ից։ 1969թ. լույս է ընծայել «Քար քարի վրա» բանաստեղծությունների ժողովածուն (դրանցից շատերը թարգմանվել են հայերեն)։ Հայտնի է դարձել «Ռոդոսթո, Ռոդոսթո...» վեպով, որի առաջին և երկրորդ մասերը լույս են տեսել 1981թ. և 1988թ., թարգմանվել հայերեն և ռուսերեն։ Գրել է նաև «Որևէ տեղ Բալկաններում» (1987թ.), «Տեր-Զոր» վեպերը (եռագրություն), որոնցում ներկայացված են Հայոց ցեղասպանությունը (1915թ.), Բալկաններում զորավար Անդրանիկի և բուլղարական զորամասերի ազատագրական համատեղ գործողությունները։ Գրել է 1988թ. Բուլղարիայում նկարահանված «Ցեղասպանություն» վավերագրական կինոնկարի սցենարը։ Թարգմանել է Գևորգ Էմինի բանաստեղծություններից («Արդար երգ», 1979թ., ժողովածու)։ Բազմիցս այցելել է Հայաստան։ Հայտնի է եղել նաև իր հայանպաստ հասարակական գործունեությամբ։ Արժանացել է հայկական և բուլղարական մի շարք պետական մրցանակների, մեդալների և պատվոգրերի: Մահացել է Սոֆիայում: