Zark Foundation

Վազգեն Ամիրբեկյան

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

24 մարտ, 1915 - 18 հոկտեմբեր, 1984

Ծնվել է Ղարաքիլիսայում (այժմ` Վանաձոր)։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1931թ-ից։ Եղել է տեղի յոթնամյա դպրոցի ուսուցիչ, ապա աշխատել է Ա.Մյասնիկյանի անվան քիմիական գործարանում` որպես «Քիմիայի ֆրոնտում» բազմատպաքանակ թերթի պատասխանատու քարտուղար։ 1934-40թթ եղել է «Ավանգարդ» թերթի բաժնի վարիչը, 1940-44թթ` ՀԼԿԵՄ Կիրովականի շրջկոմի քարտուղար, 1944-49թթ` «Սովետական Հայաստան» օրաթերթի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչը, 1949-50թթ` Լենինականի (այժմ՝ Գյումրի) «Բանվոր» քաղաքային թերթի խմբագիրը։ 1953թ. ավարտել է ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր կուսակցական բարձրագույն դպրոցը։ 1954-60թթ եղել է ՀԿԿ կենտկոմի մամուլի բաժնի վարիչը։ 1960-74թթ աշխատել է ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտում` որպես հայ պարբերական մամուլի պատմության բաժնի ավագ գիտաշխատող։ 1965թ. «Սովետական տեղական մամուլը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1974-76թթ ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտում աշխատել է որպես ավագ գիտաշխատող։ 1958թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Հրատարակվել են նրա «Անքուն գիշերներ» (1949թ.), «Վաչե Չինարյան» (վիպակ, 1958թ., 1963թ.), «Կոմերիտականները» (վիպակ, 1959թ.), «Կոլտնտեսային բազմատիրաշ թերթերը» (1961թ.), «Սովետահայ տեղական մամուլը (1921-1925թթ)» (1964թ.), «Հայաստանի մամուլը Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1945)» (1971թ.), «Մենավոր ծառը» (վեպ, 1974թ.), «Ժողովուրդների եղբայրության դրոշով» (1979թ.) գրքերը: Մահացել է Երևանում: