Ծնվել է 1978թ. մայիսի 31-ին, Երևանում: Սովորել է Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում: 1993թ. տեղափոխվել է Լոս Անջելես: Արվեստի առաջին քայլերն արել է GWC-ում, որն ավարտել է 2004թ: Քոլեջում սովորելու տարիներին մասնակցել է 11 բեմադրությունների: Քոլեջն ավարտելուց հետո, դերասանական վարպետությունը բարձրացնելու նպատակով, սովորել է Հոլիվուդում գտնվող մասնավոր «Playhouse West» դերասանական դպրոցում, որտեղ ուսումնասիրել է «Sanford Meisner» դերասանական մեթոդը: 2003թ. մասնակցել է «Վահան» հեռուստասերիալի նկարահանումներին, որից հետո դարձել է SAG-ի անդամ: Նկարահանվել է մի շարք հոլիվուդյան կինոնկարներում, որոնք են` «Սատանայի կնիքը» (2005թ.), «Հաննիբալի սարալանջը» (2006թ.), «Դրակուլայի չարիքը» (2006թ.), «Երթևեկիր քաղաքի շուրջ» (2007թ.), «Վերջին կանգառ» (2009թ.), «Ստվերներ» (2011թ.), «Դավաճանություն» (2012թ.), «Ջութակահարը» (2014թ.), «Բյուզանդիայից արևելք» (2015թ.) և այլն: 2012թ. դերակատարումով հադնես է եկել Ալեքսանդր Խաչատրյանի բեմադրած Է.դը Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» կատակերգությունում: Նկարահանվել է մի շարք ամերիկյան և «Լոս», «Մեղավորները» հայկական հեռուստասերիալներում: Գրել է նաև կինոսցենարներ և նկարահանել կարճամետրաժ ֆիլմեր, որոնցից է «Vacant Mision» 14 րոպե տևողությամբ ֆիլմը, որը 2001թ. ներկայացվել է «Հերմոսա Բիչ» կինոփառատոնի ժամանակ: