Zark Foundation

Վազգեն Մուրադյան

Վազգեն Մուրադյան

Կոմպոզիտոր

17 հոկտեմբեր, 1921 - 18 փետրվար, 2018

Ծնվել է ՀՀ Աշտարակ քաղաքում: Եղել է բանաստեղծ Գևորգ Էմինի եղրայրը: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1939-45թթ), ընկել համակենտրոնացման ճամբար, փախել Վիեննա, ապա` Իտալիա: Վենետիկում ուսանել է «Բենեդետտո Մարչելլո» կոնսերվատորիայում, սովորել նվագել ջութակ և սիրո ջութ (վիոլա դ՛ամուր)` դառնալով վերջինի միակ հայ մասնագետն աշխարհում: Գրել է երգեր, խմբերգեր, սիմֆոնիկ գործեր, կոնցերտ հոբոյի և նվագախմբի համար, սոնատներ, պիեսներ դաշնամուրի, ջութակի, սիրո ջութի, հոբոյի համար, որոնք բազմիցս կատարվել են ԱՄՆ-ում: 1948թ. ստացել է երաժշտության պրոֆեսորի կոչում և սկսել մանկավարժական գործունեությունը: 1993թ. Երևանում կայացել է նրա հոբելյանական երեկոն: 1950թ-ից բնակվել է ԱՄՆ Նյու Յորք քաղաքում: Եղել է ԱՄՆ կոմպոզիտորների և հեղինակ կատարողների միության անդամ: 1962թ. Բեյրութում արժանացել է «Թեքեյան» կենտրոնի մրցանակին: Մահացել է Նյու Յորքում: