Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1938թ. ավարտել է Մոսկվայի պատմափիլիսոփայական ինստիտուտը։ 1958-80թթ եղել է ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի հայ գաղթավայրերի պատմության բաժնի վարիչը։ Երկար տարիներ դասախոսել է Երևանի բուհերում։ Նրա գիտական հետազոտությունները վերաբերում են հայկական գաղթավայրերի, հայ-ռուսական տնտեսական, քաղաքական և մշակութային առնչությունների, հայ ազատագրական շարժման պատմությանը։ Մասնակցել է հայ ժողովրդի պատմության բազմահատորյակի և այլ խմբային աշխատությունների ստեղծմանը։ 1948թ. ստացել է պատմական գիտություննրի թեկնածուի գիտական աստիճան: