Zark Foundation

Վազգեն Սաֆարյան

Վազգեն Սաֆարյան

Գրականագետ

Ծնվել է 1947թ. հուլիսի 5-ին, Հայաստանի Ղոշխոթան (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզի Ոսկեվան) գյուղում։ 1970թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ‎ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը, 1973թ.՝ ասպիրանտուրան։ 1971թ-ից դասավանդում է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետի հայ գրականության ամբիոնում։ 1992թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1993թ-ից՝ պրոֆեսոր): Աշխատությունները վերաբերում են հայ միջնադարյան և նոր գրականության հարցերին: 2007թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հրատարակվել են նրա «Փավստոս Բուզանդի «Հայոց պատմության» թեմաները հայ նոր գրականության մեջ» (1979թ.), «Կիլիկյան Հայաստանի գրականությունը» (մենագրություն, 1990թ.), «Գրողի և կերպարի անհատականությունը» (մենագրություն, 2001թ.), «Միջնադարի հայ գրականության պարբերացման հիմունքները» (2012թ.), «Հայ միջնադարյան գրականություն» (ուսումնական ձեռնարկ, 2016թ.) աշխատությունները։