Zark Foundation

Վալենտին Պոդպոմոգով

Վալենտին Պոդպոմոգով

Գեղանկարիչ, կինոռեժիսոր

29 ապրիլ, 1924 - 18 հուլիս, 1998

Ծնվել է Երևանում: Մայրը եղել է հայ, հայրը` ուկրաինացի: 1940թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես նկարիչ: 1967թ-ից էկրանավորել է այնպիսի մուլտֆիլմեր, ինչպիսիք են «Մի կաթիլ մեղր», «Փարվանա», «Պույ-պույ մկնիկը» և այլն: 1960-ականներին նպաստել և մեծ ավանդ է ունեցել հայկական մուլտֆիլմի զարգացման գործում: 1972թ. նկարահանվել է Էդմոնդ Քյոսայանի «Տղամարդիկ» ֆիլմում: 1960-64թթ եղել է Երևանի գլխավոր նկարիչը, 1958թ-ից` Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, 1959թ-ից` Հայաստանի նկարիչների միության անդամ: 1975թ-ից սկսել է զբաղվել գեղանկարչությամբ: Եղել է «Ոզնի» շաբաթաթերթի հիմնադիրներից: 1987թ. անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում: Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի և արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: