Zark Foundation

Վալերի Թունյան

Վալերի Թունյան

Պատմաբան

Ծնվել է 1949թ. հուլիսի 22-ին, Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում: 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Ստացել է լենինյան կրթաթոշակ։ Մինչև 1991թ. աշխատել է նույն համալսարանի գիտական կոմունիզմի ամբիոնում։ 1983թ. Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, իսկ 1990թ. Ի.Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում՝ դոկտորական (1991թ-ից՝ պրոֆեսոր): Աշխատությունների հիմնական մասը վերաբերում են Ռուսաստանի քաղաքականությանը Հայաստանում և Անդրկովկասում, Հայկական հարցին, Հայ եկեղեցու քաղաքական պատմությանը։ Պատմություն, քաղաքագիտություն, աշխարհաքաղաքականություն է դասավանդում Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանում, որտեղ նաև հասարակական գիտությունների ամբիոնի վարիչն է։ Հեղինակել է բազմաթիվ աշխատություններ։ 2013թ. նրան շնորհվել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» դիպլոմ՝ «միջազգային հումանիտար հարաբերությունների զարգացման, ռուսաց լեզվի և ռուս մշակույթը Հայաստանում արդիականացնելու համար»։