Zark Foundation

Վալերի Սահարյան

Վալերի Սահարյան

Պրոդյուսեր

Ծնվել է 1978թ. հունիսի 21-ին, Ռուսաստանի Տոմսկ քաղաքում: 1996-98թթ եղել է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության թղթակից: 1996թ-ից Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է: 1999-2001թթ եղել է «Պուշկինսկայա պլոշչադ» հրատարակչական տան տարածաշրջանային ցանցի զարգացման բաժնի ղեկավարը: 2000թ. հիմնադրել է «Արմենիա փրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնը: 2001թ. եղել է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված միջոցառման մոսկովյան ղեկավարը: 2003թ. Մոսկվայում հիմնադրել և կազմակերպել է երիտասարդ կատարողների մրցույթ «Հայաստանի տարվա երգ» նախագիծը: 2004թ-ից Մոսկվայում հիմնադրել է «Անելիք», «Տաշիր», «Armenian Music Awards» ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, որը անցկացվել է Կրեմլի պետական պալատում: 2007թ. Ղևոնդ և Սարիկ Անդրեասյանների հետ հիմնադրել է «Բլա Բլա Շոու» ակումբային շոուն, որը 2008թ-ից հեռարձակվել է ռուսական «Ռեն Թիվի» հեռուստաալիքով: 2009թ-ից Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս է: Նույն թվականից եղել է երգչուհի Եվա Ռիվասի պրոդյուսերը, իսկ 2010թ. կազմակերպել է երգչուհու մասնակցությունը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում: 2011թ. եղել է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Շնորհավոր ամանոր, մայրեր» ֆիլմի ստեղծման մասնակից: 2012թ. հիմնադրել է «AP Cinema» կինո-պրոդյուսերական ընկերությունը: Նույն թվականին նրա հրավերով Հայաստանում և Ռուսաստանում հյուընկալվել է համաշխարհային ճանաչում ունեցող դերասան Ալեն Դելոնը: 2013թ. նրա նախաձեռնությամբ մեկնարկել է Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմի նախագիծը՝ համաշխարհային աստղերի մասնակցությամբ: «Պացիենտ» ֆիլմը պատմում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասի մասին: Եղել է նաև «Բարի լույս» (2018թ.), «Իմ խաչը» (2019թ.) գեղարվեստական ֆիլմերի պրոդյուսերը: 2019թ. սկսել է «Ոսկե դուբլ» գեղարվեստական ֆիլմի նկարահանման աշխատանքները՝ նվիրված լեգենդար «Արարատ» ֆուտբոլային թիմին: 2014թ. արժանացել է Ռուսաստանի Հայերի միության «Արծաթե խաչ» շքանշանի: