Ծնվել է Կիրովաբադում: 1966թ. ավարտել է տեղի երաժշտական ուսումնարանի ջութակի բաժինը, 1971թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժինը, 1978թ.՝ նույն կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը: Ուսանել է կոմպոզիտորներ Գրիգոր Եղիազարյանի, Էդվարդ Միրզոյանի և Ավետ Տերտերյանի դասարաններում: Գրել է մի շարք պիեսներ ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար: Խոշոր գործերից են՝ Կոնցերտ դաշնամուրի և նվախամբի համար համար 1 և 2, կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար, կոնցերտ ջութակի և նվագախմբի համար, «Սիմֆոնիկ պոեմ», «Սիմֆոնիկ պատկեր», «Ֆլամանդական սյուիտ» և այլն: Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարվել են այնպիսի հանրահայտ կատարողների կողմից, ինչպիսիք են՝ թավջութակահար Ֆելիքս Սիմոնյանը, դաշնակահարներ Սվետլանա Նավասարդյանը, Անահիտ Ներսիսյանը և այլք: Նրա թավջութակի կոնցերտը մասնակցել է Լոնդոնում կայացած «Master Prise» միջազգային մրցույթին, որը ղեկավարում էր Մ.Ռոստոպովիչը: Նրա անունը հայտնվել է լավագույնների ցուցակում, որի արդյունքում հետագայում Բելգիայի թագավորական երաժշտական միության աջակցությամբ ստեղծվել է նրա ֆլամանդական սյուիտը, ինչի հետ մեկտեղ Բելգիայում հնչել են կոմպոզիտորի մյուս ստեղծագործությունները: Դասավանդել է Սևանի և Գավառի երաժշտական դպրոցներում: Եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: Մահացել է ՀՀ Սևան քաղաքում: 2015թ. Վալերի Սարգսյանի անունով է կոչվել Սևանի երաժշտական դպրոցը: